ՍԱՄՍՈՆԱՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
19.10 | 9000Դ | 093 55 14 85
📍 Շարունակելով յուրահատուկ քայլարշավների շարքը՝ այս անգամ մեկնում ենք Իջևանի թավ անտառների հրաշալիքին՝ Սամսոնավանքին հյուր։ Կուսական անտառների սրտում, հեռու բնակավայրերից, Դեղձնուտի, Կիրանցի և Մահկանաբերդի հարևանությամբ, մեզ է ներկայանում տպավորիչ Սամսոնավանքը, որի գեղեցկությունն ու հրաշալի տեղադրությունն ուղղակի խենթացնող են։ Այս ամենին հավելենք նաև անտառային հրաշալի քայլարշավը, և կարող ենք հստակ ասել՝ օրը կլինի կախարդական և տպավորիչ։ Ի վերջո, դարձեք այն եզակիներից, որոնք այցելել են միջնադարից մեզ ժառանգված հրաշք Սամսոնավանք։
👣 Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 23 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր (մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է)։
⏰ Մեկնումը՝ 7:00, վերադարձը՝ մոտ 22:00
🚎 Մեկնելու վայրը՝ Թումանյան 8
💳 Գինը՝ 9000 դրամ, որը ներառում է՝
- բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ),
- պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը:
—————————————
💻 Մեր բոլոր տուրերը՝
https://hamshen.am
🏠 Թումանյան 8, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները
#HamshenTour
You may also like the following events from Hamshen Tour - Համշեն Տուր:
Also check out other
Trips & Adventurous Activities in Yerevan.